Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Թշնամին չի փոխում ձեռագիրը

Թշնամին չի փոխում ձեռագիրը
29.08.2024 | 06:52

Մեզ բաժին հասած թշնшմին ոչ վաղ անցյալում բաց տեքստով պնդում, նաև փորձում էր փաստաթղթավորել Հայաստանի ռազմական հնարավորությունների սահամանափակումները։

Այո, մենք այս տեսակ թշնшմի ունենք, որը գիտի Հայոց բանակի զարկի ուժը, դրա համար ամեն ինչ անում է, որ խնդիրներ ստեղծի մեր ուժեղացման, հզորացման դեմ։

Աշխարհի ցանկացած երկրում ապրող-արարող հայ պետք է լինի Հայոց բանակի կողքին, իր բոլոր հնարավորությունները ներդնի Հայոց բանակի զարգացման գործում, երբեք չնեղանա, չհիասթափվի ո՛չ Հայրենիքից, ո՛չ Հայոց բանակից:

ԼՈՒ՛ՅՍ տղերքին:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1274

Մեկնաբանություններ